Զվարճալի ու անսովոր միջադեպ մետրոյում, որը մեծ տարածում է ստացել համացանցում

Մոսկովյան մետրոյում բավականին անսովոր ու զվարճալի միջադեպ է գրանցվել, որն էլ անմիջապես կարողացել են ֆիքսել ուղևորներն իրենց հեռախոսների տեսախցիկներով: Նկարահանելով միջադեպը՝ մարդիկ այն ուղարկել են լրատվամիջոցներին, իսկ լրատվամիջոցներն էլ լուսաբանել են տեղի ունեցածը:

Մետրոյի ընթացքի ժամանակ ուղևորներից մեկի հետ եղած կապիկը ցատկել է մեկ այլ ուղևորի վրա ու նրանից փորձել վերցնել դեմքի դիմակը:

Զվարճալի միջադեպը լուսաբանող մեկնաբանն իր մեկնաբանությամբ առավել զվարճալի է դարձնում տեղի ունեցածը: Նա նշում է, որ կապիկն իրեն վատ է զգացել դիմակ չունենալու համար, ուստիև փորձել է սեփական միջոցներով ու հնարավորություններով դիմակ ձեռք բերել:

Ուշադրության մենտրոյում հայտնված կապիկին բնորոշել են որպես անսովոր օրինախախտ, ով չտուգանվելու համար փորձել է վերցնել մեկ ուրիշ ուղևորի դիմակը:

Այդ զվարճալի տեսանյութը լայն արձագանք ու տարածում է ստացել համացանցային հարթակում՝ առաջ բերելով շատերի ծիծաղը:

Понравилась статья? Поделиться с друзьями: