«Էս ինչ հրճվանքի մեջ են խավարամոլները, տխմարներն ու սրբապիղծ անասունները․․․» Վանո Սիրադեղյանի դստեր հուզիչ գրառումը

Վանո Սիրադեղյանի մահվան ցավալի լուրը տարածվելուն պես այդ առիթով համացանցում բազում իրարամերժ կարծիքներ ու զգացական իրողություններ դրսևորվեցին։ Ոմանք իրենց անթաքույց ուրախությունն են հայտնել՝ իրենց խոսքը համեմելով վիրավորական արտահայտություններով։

Այս առիթով Վ․ Սիրադեղյանի աղջիկ Արփին գրում է․ «Էս ինչ հրճվանքի մեջ են խավարամոլները, տխմարներն ու սրբապիղծ անասունները: Եվ գլխավոր տականք, գո՞հ ես քո արածից: Մնացածը վերեւից է գալու, մարդուն կեղծ մեղադրանքից չուզեցար հանես:

Դու ես մեղավոր որ մարդու մահից հետո այսքան շակալներ կլանչում են: Գայլերի խրախճանքը: Իսկ ինքը վեր ամեն ինչից, վեր իր էությամբ, իր ապրածով ու կերածով: Վեհ ձեզնից ու ձեր մեղադրանքներից անարժան ճիվաղներ»:

Արփիի հրապարակման ներքո շատերը նրան ցավակցել են ու հորդորել խնայել ինքն իրեն ու նյարդերը, քանի որ նրա առողջական վիճակում ցանկացած լարում կարող է ազդել առողջության վրա և ճակատագրական լինել։

Понравилась статья? Поделиться с друзьями: