«Թշնամու կորուստները կամաց-կամաց անհաշվարկելի են դառնում…» Հրանտ Մելիք-Շահնազարյանի հուզիչ հրապարակումը

Հրանտ Մելիք-Շահնազարյանը, որ այս օրերին Ստեփանակերտում է, մի հուզիչ հրապարակում է տեղադրել իր սոցհարթակում՝ պատմելով սահմանից կարճ ժամանակով Ստեփանակերտ եկած ընկերոջ հետ իր հանդիպման ժամանակ տեղի ունեցած երկխոսության մասին:

Կարճատև հանդիպման ընթացքում ընկերը փորձել է ճշտել, որ թիկունքում՝ ժողովրդի շրջանում, ինչպե՞ս են վերաբերվում իրենց վարած մարտերից, գո՞հ են արդյոք:

ժլատ չգտնվելով՝ գրառման հեղինակը ներկայացրել է այն համաժողովրդական մեծ ոգևորությունն ու վստահությունը, որ առկա է սահմանապահ մարտիկների նկատմամբ:

Հրանտ Մելիք-Շահնազարյանը կարևորում է, որ մեր զինծառայողների շրջանակներում նկատելիորեն հոգեբանական փոփոխություններ են եղել. նրանք շատ ավելի ինքնավստահ են դարձել, քանի որ օրեցօր նկատելի է դառնում նրանց գործունեության հաղթական արդյունքը:

Գրառման հեղինակը հրապարակումն ավարտել է տեղեկությամբ այն մասին, որ հակառակորդի կորուստներն այնքան են շատացել, որ դարձել են անհաշվելի, ինչն աննախադեպ իրողություն է:

Հրանտ Մելիք-Շահնազարյանի սույն հրապարակման ամբողջական տարբերակը՝ վարը:

Երեկ ընկերս մի ժամով Ստեփանակերտ էր եկել առաջնագծից։ Պատահական հանդիպեցի, փորձեցի մի երկու բառով հասկանալ, թե իրենց մոտ…

Опубликовано Հրանտ Մելիք-Շահնազարյան Вторник, 29 сентября 2020 г.

 

Понравилась статья? Поделиться с друзьями: