Ի՞նչ է կատարվում սիրված դերասանուհի Հասմիկ Ասլանյանի հետ կադրից դուրս․ տեսանյութ

Հասմիկ Ասլանյանն այս օրերին իր մի խումբ դերասան գործընկերների հետ ներգրավված է ուշագրավ հեռուստանախագծի նկարահանումների մեջ։ Նկարահանումներին մասնակցում են տարբեր տարիքի ու սեռի դերասաններ։

Ինչպես հասկանալի է դառնում կերպարներից, դերասաններից, խոսքը «Դեպի ճամբար» հայտնի հեռուստանախագծի մասին է, որի հերթական եթերաշրջանի նկարահանումներն են մեկնարկել։

Ըստ ամենայնի՝ նկարահանումներն ընթանում են բավականին զվարճալի պայմաններում։ Դերասանները կատակում են միմյանց հետ՝ բարձրացնելով բոլոր ներկաների տրամադրությունները։

Մի կատակ էլ հայտնի արտիստ Ռաֆայել Երանոսյանն է արել սիրված դերասանուհի Հասմիկ Ասլանյանի հետ։ Ռաֆայել Երանոսյանն աննկատ մոտենում է Հասմիկ Ասլանյանին ու նրա ականջի տակ ասպասելի հնչեցնում բերանի սուլիչը։

Հասմիկ Ասլանյանն անսպասելի այդ արարքից միանգամից վախենում ու վեր է թռչում, ապա սկսում է վազել Ռաֆայել Երանոսյանի հետևից։ Չնայած Հասմիկ Ասլանյանն այդպես էլ չի կարողանում բռնել Ռաֆայելին, սակայն նա այլ կերպ է «վրեժխնդիր լինում» գործընկերոջից։

Նա ի վերջո ջուր է ցողում Ռաֆայելի դեմքին, երբ նա մոտենում է իրեն։ Այս զվարճալի տեսանյութը՝ կից։

Понравилась статья? Поделиться с друзьями: