Իգոր Սարուխանով․ Я По Крови Армянин․ տեսանյութ

Իգոր Սարուխանովի երգը կոչվում է՝ я по крови Армянин: Երգը պատմում է Ուզբեկիստանում ծնված, բայց հայի մասին։ Ինչպես գիտենք ՈՒզբեկիստանում հայկական համայնքը մեծ է, քանզի դեռ Սովետից գնում էին այնտեղ աշխատելու հատկապես Սյունիքից էին շատ գնում։

Սարուխանովը նաև հետաքրքիր նկատառում է անում, որ հայ է, ծնված Ուզբեկստանում, բայց խոսում է ռուսերեն։ Ինտերնացիոնալ կերպար է, բայց արյունով հայ է։ Երգը ուրախ ռիթմերի մեջ է։ Կարելի է ասել գլոբալիզացիայի մասին է երգը, բայց էս դեպքում Ռուսալիզացիայի, քանզի շատ երկրներից են ապրում Ռուսաստանում։

Այս երգը ԱՊՀ հայկական համայնքի ներկայացուցիչները կգնահատեն ու կտեսնեն իրենց Սարուխանովի կերպարում։ Սարուխանովի երգը մոտ մի միլիոն դիտում է հավաքել ու քոմենթներ տարբեր ժողովուրդներից, որոնք ևս պահի թելադրանքով ռուսերենն են դարձրել իրենց լեզուն, բայց չեն մոռացել արյունը իրենց։

Սարուխանովը հայտնի է իր տարբեր կատարումներով, հիմնականում 6/8 ժանրի մեջ։

Понравилась статья? Поделиться с друзьями: