Իմիտացիա է ստեղծվում դատարան գործ են բերել, հետո անորակ լինելու համար «ջնջվում է»։ Մարտի մեկն էլ էդպիսի խոցելի գործ է

Փաստաբան Սեդա Սաֆարյան․ քրեական գործերին սրտացավ չեն վերաբերում ու հիմնականում արտահայտվում է քաղաքական հակվածությունը։ Այս 25տարիներին մեր համակարգերը վատ իմաստով անառիկ ամրոց են դարձել։ Հատիկ հատիկ քարեր ենք հանում, բայց բարոյական մտածողության վրա չի ազդվում։

Հարուցվում են, ամիսներ պահվում են, բայց արդյունքներ չկան։ Հիասթափությունները մեծանում են, որովհետև չկան պատժվողներ։ Սա համակարգի պարտությունն է։ Մենք տեսնում ենք համակարգից հեռացածները գնում են հանրահավաքի ամբիոններ։ Գտնում եմ, եթե քննչականները լավ անեն իրենց գործերը, դատարաններում խոցելի չեն դառնա:

Իմիտացիա է ստեղծվում դատարան գործ են բերել, հետո անորակ լինելու համար «ջնջվում է»։ Մարտի մեկն էլ էդպիսի խոցելի գործ է։ Մեղադրանքները չեն ամբողջանում, փաստական տվյալները կան, բայց չեն ամբողջանում։ Իրավունքի զարգացման մեջ, եթե նույն միտինգավորները ակտիվ լինեին, առավել լավ երկիր գուցե ունենայինք։

2000ից հատկապես մեր դատական համակարգը անկումի գնաց։ Մենք էլ չունենք Տիգրան Ջանոյանների նման փաստաբանների։

Понравилась статья? Поделиться с друзьями: