«Իմսսս, մայրս, Էլոկիս Գրիշոկիս Տատիկ, Պապայիս կին…» Անդրանիկ Հարությունյանի և կնոջ ինքնատիպ շնորհավորանքը մայրիկի ծննդյան օրվա առիթով

Անդրանիկ Հարությունյանը կարծես կայուն ավանդույթ է դարձրել մտերիմ մարդկանց սոցցանցային հարթակում յուրօրինակ ու ինքնատիպ կերպով շնորհավորելը: Սիրելի կնոջը, ընկերներին շնորհավորելու նրա ոճն ու մոտեցումը միանգամայն ինքնատիպ են ու միևնույն ժամանակ զվարճալի:

Օրերս ծննդյան տարեդարձն է նշել դերասանի մայրը՝ Գայանե Սարգսյանը: Լրացել է տիկին Գայանեի վաթսուներեքամյա հոբելյանը: Դերասան ու հումորիստ որդին իրեն բնորոշ ինքնատիպությամբ ու հումորով շնորհավորել է սիրելի մայրիկին՝ նրան լավագույն բարեմաղթանքներ հղելով:

Ա. Հարությունյանը գրել է. «Իմսսս, մայրս, Էլոկիս ու Գրիշոկիս Տատիկ, Պապայիս կին, Մերիկոյի Սկեսուր, մի խոսքով Թանգս շնորհավոր Ծնունդդ,ապրիր երկար առողջ ու ուրախ, Գայանե Սարգսյան ջան»:

Ուշագրավ է նաև Անրդանիկի կնոջ՝ Մերիի շնորհավորական բարեմաղթանքը սկեսրոջ ծննդյան օրվա առիթով: Միասին լուսանկար տեղադրելով՝ Մերին գրել է. «63 տարի առաջ ծնվեց այս կարմիր վերնաշապիկով հրաշքը:

Ծնունդդ շնորհավոր, Գայանչիկ ջան, առողջ լինես, սիրուն ջան: Ամենակարևորն էլ՝ ինձ լսող լինես, թե չէ արդեն բաժակս լցվում ա: Ուժեղ բոլոլա ա լինելու, ազիզ»:

Понравилась статья? Поделиться с друзьями: