«Իմ սիրտն արդեն մի քանի ամիս է ինչ զբաղված է»․ Եվա Բաղդասարյանն անկեղծ զրույց է ունեցել երկրպագուների հետ

Դերասանուհի Եվա Բաղդասարյանը ինսթագրամյան իր հարթակում ակտիվ է։ Այս անգամ Եվան ինսթագրամի «պատմություններ»  բաժնում հարցուպատասխան է կազմակերպել հետևորդների հետ և նշել է, որ մաքսիմալ անկեղծ է պատասխանելու։

Նրա երկրպագուներին ամենաշատը հետաքրքրել է մի հարց՝  արդյոք դերասանուհու սիրտը զբաղվա՞ծ է։

Հարցին ի պատասխան Եվան գրել է, որ արդեն մի քանի ամիս է , ինչ իր սիրտը զբաղված է։ Հարցը մի քանի անգամ կրկնվելուց հետո Եվան նշել է, եր իր և՛ սիրտը, և՛ միտքը զբաղված է և խնդրել է այլևս այդ հարցը չուղղել։

Իսկ հետևորդների այն հարցին, թե ո՞ր ոլորտի ներկայացուցիչ է դերասանուհու սիրելին, Եվան պատասխանել է, որ շոուբիզնեսից չէ և անգամ նրան չեն գտնի համացանցում։

Հարցերի շարքում  առանձնացել է նաև , թե արդյոք Եվան ամուսնությունից հետո պատրաստ է կրել ամուսնու ազգանունը, դերասանուհին  նշել է, որ այդտեղ որևէ խնդիր չի տեսնում։ Եթե սիրելին այդպես ցանկանա, նա պատրաստ է։

Понравилась статья? Поделиться с друзьями: