Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ Ալիևն ընդհանրապես տեղյակ չէ, թե ինչ է կատարվում. Ալ. Լապշին

Հրեական ծագում ունեցող լրագրող, բլոգեր Լապշինն իր սոցհարթակում հրապարակում է արել ադրբեջանական լրատվամիջոցներից գլխավորի՝ Հաքինազի տարածած տեղեկատվության սուտ լինելու մասին:

Նա հրապարակման մեջ պատմում է, որ ադրբեջանական լրատվական կայքում կարդացել է հրապարակումն, ըստ որի ադրբեջանական կողմն իբր գրավել է Մատաղիսը: Ժամանակին լինելով Արցախում և այնտեղ մի քանի ընտանիքների հետ բարեկամանալով՝ բլոգերն անհանգստացել է:

Նա անմիջապես կապ է հաստատել թալիշցի իր ծանոթ ընտանիքի անդամներից մեկի հետ: Նրա հետ զրույցի ժամանակ ճշտել է, որ երեկ բավականի թեժ մարտեր են ընթացել, որոնց արդյունքում ադրբեջանական կողմը բավականին մոտեցել է Մատաղիսի մատույցներին:

Սակայն համապատասխան հակագրողի արդյունքում այսօր նրանք հետ են շպրտվել իրենց մեկնարկային դիրքեր, իսկ Մատաղիսը հայերի ձեռքում է շարունակում մնալ: Ավարտելով պատմությունը՝ Լապշինը նշում է, որ ադրբեջանական լրատվամիջոցները երկրի ղեկավարի գլխավորությամբ կեղծ լուրեր են տարածում:

Նա հումորով նշել է, որ իր մոտ այնպիսի տպավորություն է, որ Ալիևը տեղյակ չէ, թե ինչ է կատարվում: Բլոգերը վերջում հումորով խորհուրդ է տվել միացնել այդ մարդու ինտերնետը:

У меня иногда чувство, что Ильхама Алиева держат в президентском дворце в полной изоляции и он совершенно не знает что…

Опубликовано Александром Лапшиным Суббота, 3 октября 2020 г.

 

Понравилась статья? Поделиться с друзьями: