Ինչպե՞ս է աշխարհը նշանավորում Հայաստանի անկախության 29-ամյակը. ուշագրավ փաստեր և լուսանկարներ

Համայն հայության կարևորագույն տոնի՝ պետականության, անկախության ծննդյան օրվա առիթվ տոնական ու նշանավոր իրադարձություններ են լինում ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում:

Աշխարհի տարբեր անկյուններում այս օրը յուրօրինակ կերպով է նշանավորվում: Այսօր երեկոյան Նիագարայի ջրերը գունավորվելու են Հայոց եռագույնի գույներով:

Ռիո դե Ժանեյրոյում գտնվող հանրահայտ Հիսուսի արձանը երեկոյան դարձյալ լուսավորվելու է հայկական մշակույթի արժեքավոր դրսևորումներով, հայկական տառերի պատկերներով: Այսպիսով նշանավորվում է նաև հայ-բրազիլական դիվանագիտական հարաբերությունների հարյուրամյա հոբելյանը:

Վրացական դեսպանության սոցհարթակում հրապարակում է հայտնվել, որը տեղեկացնում է, որ մեր պետական տոնի առիթով վրացական հեռուստաաշտարակը ևս լուսավորվել է մեր եռագույնի գունավորմամբ:

Մեզ համար կարևոր այս օրվա կողքով անտարբեր չի անցել նաև Գուգլը՝ որոնման ընդհանուր հարթակում տեղադրելով հայկական դրոշի նկարը:

Տարբեր երկրներից ու դեսպանություններից շարունակվում է շնորհավորական ուղերձների հոսքը, որոնցում կարևորվում են անկախության արժեքներն և ընդգծվում օրվա խորհրդանշական իմաստը:

Понравилась статья? Поделиться с друзьями: