Ինչպե՞ս է իրեն զգում Գյումրու փողոցներից մեկում գտնված փոքրիկը․ նա արդեն անուն ունի

Օրերս Գյումրու փողոցներից մեկում գտնված փոքրիկի առողջական վիճակն աստիճանաբար կայունանում է։ Փոքրիկը ծնվել էր երեք կիլոգրամ և հարյուր գրամ քաշով։ Նա առողջ ու արագ կազդուրվող բալիկ է։ Նա դեռ ծննդատանն է և գտնվում է հոգատար բուժանձնակազմի հսկողության ու խնամքի ներքո։

Թեև գործի առիթով հարուցվել է քրեական գործ, սակայն երեխայի մայրիկին դեռևս հնարավոր չի եղել հայտնաբերել։ Փոքրիկի ճակատագիրը շարունակում է անորոշության մեջ մնալ․ նա միառժամանակ կմնա հիվանդանոցում։

Հիվանդանոցում ընկեցիկ երեխային շատերն են սկսել սիրել։ Նրա մասին հոգ են տանում շատերը։ Երեխան սկսել է ակտիվորեն կաթ ուտել։ Նա շատ է քնում։ Բուժանձնակազմը որոշել է փոքրիկին դյուցազուն Հայկի անունով կոչել։

Որքան էլ խնամում են փոքրիկին, այնուամենայնիվ բուժանձնակազմի հոգատար ներկայացուցիչներն ասում են, որ երեխայի վարքի մեջ իրենք որոշակի տխրություն են տեսնում, նրանց թվում է, թե փոքրիկն ինչ-որ բան է զգում։

Понравилась статья? Поделиться с друзьями: