Ինչպե՞ս է Լեոնիդ Ագուտինը երգում Սայաթ-Նովա. բացառիկ կատարում

Հայկական երաժշտության նկատմամբ անժխտելիորեն մեծ հետաքրքրություն կա միջազգային ասպարեզում: Բազում են դեպքերը, երբ փառատոնների կամ երաժշտական միջոցառումների ժամանակ մեծարվում, առանձնահատուկ վերաբերմունքի է արժանանում հայկական մշակույթը, մասնավորապես՝ երաժշտությունը:

Համացանցի յութուբյան հարթակում մի ուշագրավ նյութ կա, որտեղ ռուսական բեմի աստղ Լ. Ագուտինը հայերեն է երգում: Երաժշտական կատարման համար նրբաճաշակ երաժիշտն ընտրել է Սայաթ-Նովայի հայտնի երգերից մեկը:

Երաժշտական այդօրինակ կատարմամբ հանդես գալու համար առիթ ու պատճառ է հանդիսացել «Երևանյան գիշերներ» հայտնի երաժշտական միջոցառումների շարքը, որ անցկացվել է տարիներ առաջ:

Նմանատիպ միջոցառումները ոչ միայն հայկական մշակույթը հանրահռչակելու գործառույթ ունեն, այլ նաև առանձնահատուկ վերաբերմունք են ձևավորում հայկական երգարվեստի նկատմամբ

Երգիչը, անցած լինելով երաժշտական բազմաշերտ ու հետաքրքիր ուղի, հայկական երաժշտության հանդեպ բացառիկ վերաբերմունք է ցուցադրում իր կատարմամբ, քանի որ նա հրաշալի է ներկայացնում երգը:

Լ Ագուտինի անզուգական կատարման տեսանյութը կարող եք վայելել վարը:

Понравилась статья? Поделиться с друзьями: