Ինքնատիպ դերասանուհի Սաթենիկ Հազարյանը նշում է ծննդյան տարեդարձը. լուսանկարներ

Ինքնատիպ Սաթենիկ Հազարյանը նշում է ծննդյան տարեդարձը: Եթե անցյալ տարի դերասանուհին ծննդյան օրը նշում էր ծովի ափին ու այնտեղից շքեղ լուսանկարներ հրապարակում, ապա այս տարի համավարակը սահմանափակել է ինչպես բոլորի, այնպես էլ Սաթենիկի հնարավորությունները:

Դերասանուհին այս տարի սահմանափակվել է ստուդիայում արված ոճային, ռետրո կերպարով ֆոտոշարք հրապարակելով:

Սաթենիկի անձնական հարցերի մասին երկար ժամանակ դերասանուհու ցանկությամբ ու պահանջով ոչ մի տեղեկություն ու մանրամասնություն չէր հրապարակվում, բացի այն, որ Սաթենիկը երկու հրաշալի բալիկի երջանիկ մայրիկ է:

Իր ամենավերջին հարցազրույցի ժամանակ կնոջ ուժի մասին հարցին պատասխանելիս դերասանուհին անկեղծության պոռթկում էր ունեցել և պատմել, որ դստրիկի ծնունդից ի վեր՝ արդեն հինգ ու ավել տարիներ երեխաների հայրը ոչ մի հետաքրքրություն չի ցուցաբերում իրենց հանդեպ:

Դերասանուհին կարողանում է միայնակ հաղթահարել բոլոր հոգսաշատ դժվարությունները՝ միաժամանակ ապահովելով բալիկների երջանիկ ու բավարարված մանկությունը և ապրելով լիարժեք կյանքով:

Понравилась статья? Поделиться с друзьями: