Լ. Հակոբյանը` Պուտինի հետ իր շփումների և այլ ուշագրավ կանխատեսումների մասին

Լ. Հակոբյանը, նշելով, որ բոլոր բնագավառներում էլ կան անգրագիտությունից բխող սխալներ, սակայն նա անընդունելի է համարում այսչափ քննադատությունների հնչեցնումը բոլորի կողմից, բոլորի նկատմամբ: Նա անդուր մեկնաբանություններ թողնող օգտատերերին չար է համարում: Նա մեկնաբանել է նաև Պուտինի հետ իր ենթադրյալ շփումների մասին խոսակցությունները:

Նա բազում պատմություններով, օրինակներով փորձում է մեկնաբանել, թե ինչու չի կարելի ստել, մարդկանց անօգնական վիճակից ելնելով նրանց շահագործել, քանի որ դա ի վերջո բերում է ճակատագրական անհաջողությունների:

Աստղաբանը չի ընդունում այն կանանց, ովքեր շատ բաց հագուստներ են հագնում: Նա խոստովանում է, որ որպես կին ամաչում է այդօրինակ պահվածքի համար: Նաև հիշեցնում է, որ դա վնաս է երիտասարդ տղաների առողջության վրա:

Նա խորհուրդ է տալիս իրական խնդիրների վրա ուշադրություն դարձնել, այլ ոչ թե մոգական ինչ-որ միստիկ բաների հավատալ, թվային գուշակությունների համար տարբեր տեղեր դիմել: Նա նաև երեխային գրկելու ճիշտ ձևերի շեղում է նկատել:

Աստղաբանի ուշագրավ խոսքին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ ստորև:

 

Понравилась статья? Поделиться с друзьями: