Խաշթառակցի երեխաների մայրը մահացել է. մանրամասներ

Նախօրեին Սևանի բժշկական կենտրոնում մահվան դեպք է գրանցվել: Պարզվել է, որ մահացողը Խաշթառակ համայնքի վեց արդեն հայտնի անչափահաս բալիկների մայրն է եղել: Երեխաների մասին հանրային տեղեկություն տարածվելուց հետո հայտնի էր դարձել, որ նրանց մայրը որոշակի առողջական խնդիրներ ուներ:

Խնդիրները մասնավորապես հոգեկան առողջությանն էին վերաբերում: Կնոջը նախ երևանյան հիվանդանոց են փոխադրել արգանդի հետ կապված խնդիրներով, հետո փոխադրել են Սևանի բժշկական կենտրոն:

Այստեղ միառժամանակյա բուժումից հետո նրան փոխադրել են Սևանի հոգեբուժարան՝ բուժումն այնտեղ շարունակելու համար: Սակայն երեկ դարձյալ հետ են վերադարձրել Սևանի բժշկական կենտրոն, որտեղ էլ կինը մահացել է:

Դեպքի առիթով ընթանում է քննություն, որպեսզի առավել մանրամասնորեն բացահայտվի բոլոր հանգամանքները: Նշենք, որ աղջկա հայրը ևս հիվանդանոցային բուժում է ստանում, քանի որ նրա մոտ ևս մկնդեղի հետ կապված այն նույն խնդիրներն ու սիմպտոմներնե են առկա, ինչ երեխաների մոտ:

Понравилась статья? Поделиться с друзьями: