Խոսքեր չկան նկարագրելու այն զգացողությունները, որոնք առաջանում են այս տեսանյութը դիտելիս

Մոր ու որդու գեղեցիկ պարային ներկայացումն անտարբեր չի կարող թողնել ունկնդրին: Հուզականությամբ լեցուն տեսանյութը դիտելիս դժվար է գտնել խոսքեր, որոնք կարող են նկարագրել զգացողությունները, որ առաջանում են տեսանյութի դիտման ժամանակ:

Ռուսական դպրոցներից մեկում կազմակերպված ամանորյա միջոցառման ժամանակ մայր ու որդի վալսի գեղեցիկ համար են ներկայացնում:

Պարի ժամանակ մոր թեթև ու հանգիստ շարժումներին զուգահեռ նույն թեթևությամբ ու հանգստությամբ շարժվող տղան, որ կարողանում է ներդաշնակ pa8ajin տեսարան ապահովել, իրեն պահում է ամենայն լրջությամբ ու պատասխանատվությամբ:

Պարն ուղեկցվում է մայրիկների մասին գեղեցիկ երգով: Երգում փոքրիկի խոսքեր են հնչում, որոնցում երեխան կարևորում է մայրական քնքուշ ներկայությունն իր կյանքում, ցանկանում, որ մայրը միշտ ժպտա և ուրախ լինի:

Պարային համարի ավարտն ուղեկցվում է դահլիճի չդադարող ողջույնի ծափահարություններով: Պարող զույգը մի քանի անգամ խոնարհվում է արտիստիկ կերպով ու հեռանում բեմից:

Այս գեղեցիկ պարային ներկայացումը կարող եք դիտել կից:

Понравилась статья? Поделиться с друзьями: