Կամավորականները մանրամասներ են պատմում

Կամավորական Ա․ Ավանեսով․ ես եղել եմ եղնիկներում, թե դիրքերում և թե հրամանական կազմում։ Տեսել եմ անձնազոհության դրվագներ, տեսել եմ դավաճանություն էլ։ Նկատել եմ մեծ կարգապահական խնդիրներ, որոնց վնասները այսօրվանից պիտի շտկենք։ Հիացել  եմ թիկունքի համախմբմամբ։

Կազմակերպական ու կարգապահական խնդիրները շատ ակներև էին ու պրոբլեմաստեղծ։ Ի սկզբանե մեր ռազմավարությունը ոչ այնպես էր ինչպես պիտի լիներ, եթե գնահատված լիներ հակառակորդի ներուժը։ Մեզ ուղղակի համոզում էին, որ մենք ամենապատրաստվածն ենք։

Ոգեղենության տեսանկյունից այո, բայց տեխնիկայի առումով, իհարկե ոչ։ Մենք զինվոր-զինվոր կռվին էինք պատրաստ, բայց դա արդեն հին կռիվ է։ Օդից պաշտպանվելուն մենք առհասարակ պատրաստված չէինք։

Կառավարությունն ամենը անում է, որ գերիների հարցն լուծվի, պետք է պարզապես գտնել հնարավորինաչափ իրատեսական լուծումներ միջազգային հարթակներում, որ այդ հանձնումը տեղի ունենա։ Չէ որ ազերիներն իրենց ուզածն ստացել են և անտրամաբանակն է դառնում գերիների պահումը հիմա։

Понравилась статья? Поделиться с друзьями: