«Կարծես թե դարձել եմ ես տուն.» անչափ հուզիչ կատարում մայրերի մասին

Մայրության թեմատիկան անսպառ է մշակութային դաշտում: Կան այս թեմայով ստեղծված կոթողային գործեր, որոնցից է, անխոս, Վ. Տերյանի «Մայր» չքնաղագույն բանաստեղծությունը, որը երբևիցե չի հնացել ու չի հնանա իր անաղարտությամբ:

Բանաստեղծությունը նորովի լիցքավորել, դրան նոր շունչ ու մեղեդի են հաղորդել Վահագ Ռաշն ու Անահիտ Սիմոնյանը: Նրանք երգի են վերածել հոգեմոտ ու սրտառուչ այս չքնաղ գործը: Արդյունքը միանգամայն ստացված է:

Գործը մեր երանելի ժամանակների՝ մանկության պահապանների՝ մայրերի մասին է, ովքեր մեր մանկության օրրանում ամուր ու ապահով պահում են մեր մանկության գեղեցիկ ու անաղարտ հուշերը:

Ստեղծագործությունը երաժշտական մատուցմամբ լսելիս ակամա տեղափոխվում ես հուշերից գեղեցիկ թաքստոցը և անտեղից հայացք նետում անցած կյանքիդ հետաքրքիր օրերին:

Մանկանալ և հետ վերադարձնել հոգու դրախտը, թերևս, անհնար է, սակայն երգի ունկնդրումը մի պահ պարգևում է այդ սքանչելի զգացողությունը: Բավականին նուրբ մեղեդին ու գեղեցիկ անցումները գործին առավել հուզականություն են հաղորդել՝ հաճելի դարձնելով ունկնդրումը:

 

Понравилась статья? Поделиться с друзьями: