Կարևոր․ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անչափ կարևոր հայտարարություններ է արել՝ հայտնելով՝ եթե դիմակ կրել ու ախտահանել ձեռքերը, վարակի տարածումը կհասնի զրոյի։ Փաշինյանի խոսքով՝ իր բանաձևը նույնն է․ անհատական վարքագծի փոփոխությունն է կառավարման թիվ մեկ գործիքը։ Նա հենց այդ ուղերձով էլ դիմել է հանրությանը։

Դաժան ձևով փակվելու են բոլոր օբյեկտները, որոնք չեն պահպանի կանոնները։ Բացի այդ, հրապարակվելու են դրանց անունները, որ մարդիկ իմանան՝ որ օբյեկտեր գնալ պետք չի, քանզի անվտանգ չեն։

Փաշինյանը նշել է՝ մասնագետները հետազոտություն են արել, ըստ որի դիմակի կրման կուլտուրան կզրոյացնի դեպքերը։ Բանաձևը կազմված է դիմակի որակից և այն կրելու որակից։ Նույնիսկ լավագույն որակի դիմակը վատ կրելով ապարդյուն է, և հակառակը՝ վատ դիմակը պատշաճ կրելով կարելի է հաջողության հասնել։

Սա անչափ կարևոր է առօրյայում՝ համատարած դիմակ կրելու կուլտուրան մտցնելու համար։

Կորոնավիրուսի նոր բռնկման մասին։

Опубликовано Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան Воскресенье, 24 мая 2020 г.

Понравилась статья? Поделиться с друзьями: