Կարևոր հայտարարություն՝ աշակերտների համար․ Արայիկ Հարությունյան

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն անչափ կարևոր տեղեկություն է հայտնել, որը հուզել է բոլորին։ Նրան շատ հարցեր էին ուղղում՝ կապված ապրիլքսանչորսի կարևոր օրվա հետ, թե արդյոք այդ օրը լինելու է հեռավար ուսուցմամբ նախատեսված դասեր։

Նախարարի խոսքով՝ բնականաբար, պատասխանը բացասական է։ Եթե այս տարի Ծիծեռնակաբերդ այցելել արգելվում է, չի նշանակում՝ անմեղ նահատակների ոգեկոչումն արգելվում է։ Կորոնավիրուսյան ախտի պատճառով մնալու ենք տանը, բայց և հարգանքի տուրք ենք մատուցելու։

Բացի այդ նախարարը, գիտակցելով՝ աշակերտական համայնքը հսկայական է, հորդորել է տարածել իրազեկումն այն մասին, որ ապրիլքսաներեքին ժամը 21։00-ին յուրահատուկ ֆլեշմոբ է լինելու՝ պատուհանների մոտ վառված լույսերի տեսքով։

Կորոնավիրուսյան արհավիրքի այդ օրերին անհնար է պատկերացնել մարդկային կուտակումներ մեզ համար սրբատեղի դարձած Ծիծեռնակաբերդի անմար բարձունքում, այդ պատճառով այն փակ կլինի, իսկ հարգանքի տուրքը կմատուցվի հիմնականում միացված ճրագներով։

Понравилась статья? Поделиться с друзьями: