ԿԳՄՍ նախարարությունը աշնանային արձակուրդը երկարացնելու մասին հայտարարություն է տարածել

Կորոնավիրուսի պատճառով ստեղծված անբարենպաստ իրավիճակը և Առողջապահության նախարարության ցուցումները պատճառ են հանդիսացել, որ ԿԳՄՍ նախարարությունը նոր որոշում ընդունի:

Ըստ այդմ՝ դպրոցական արձակուրդների ժամկետը երկարաձգվում է ևս երկու շաբաթ ժամկետով: Այս մասին հանրայնացվել է նախարարության պաշտոնական սոցհարթակում:

Արձակուրդների երկարաձգումը չի վերաբերում ավագ դպրոցի ավարտական՝ տասներկուերորդ դասարանի աշակերտներին: Նրանք իրենց դասերը սկսելու են սույն՝ հոկտեմբեր ամսվա երեսունին:

Նրանց դասերն ընթանալու են հեռավար տարբերակով: Տարին այս դասարանի սովորողները փակելու են հունիսի չորսին:

Մյուս բոլոր դասարանների սովորողների համար արձակուրդը կավարտվի նոյեմբերի տասներկուսին: Այս բոլոր սովորողների առաջին կիսամյակը կփակվի հունվարի երեսունմեկին: Նրանք դպրոց են գնալու և ուսումնական տարին փակելու են մինչև հունիսի տասնութը:

Այս պայմանը նաև նախադպրոցական, երաժշտական, արվեստի և այլ ուսումնական հաստատություններին է վերաբերում՝ բացառությամբ բուհերի և ուսումնարանների, որտեղ հիմա էլ շարունակվում են հեռավար դասերը: Դրանք կշարունակվեն նաև առաջիկայում:

Понравилась статья? Поделиться с друзьями: