Կենդանիները նույնպես մահից առաջ ունեն վերջին ցանկություն․ այսպիսի եզրահանգման է եկել մի անասնաբուժ․ ուշագրավ մանրամասներ

Բոլորն էլ գիտեն, որ անձը մահից առաջ ունի իր կյանքի վերջին ցանկությունը, իհարկե, եթե մեռնողը գիտակցում է, որ մահը վրա է հասել։ Վերջին տարիներին պարզվել է, որ կյանքի վերջին ցանկություն են ունենում նաև կենդանիները։

Այս եզրահանգումը կատարել է ամերիկացի մի անասնաբուժ, ով կենդանիների հետ աշխատելու երկար տարիների փորձ ունի։Եվ ահա անասնաբուժը համացանցային հարթակների միջոցով ցանկացել է տարածել իր բացահյատումը։

Նա գրառում է կատարել, որտեղ հորդորել է մարդկանց կենդանիներին չլքել իրենց կյանքի վերջին պահին։ «Ես գիտեմ, դուք դա անվանում եք՝ «Չեմ կարող այդ պահը տեսնել, թե ինչպես է նա լքում կյանքը»։

Ո՛չ, դուք վախկոտներ եք, որ վերջին պահին թողնում եք կենդանուն անծանոթ միջավայրում»,- գրել է անասնաբուժը և հավելել, որ կենդանու ողջ կյանքի ընթացքում տերը դառնում է նրա աշխարհն ու կենտրոնը և երբ տերը վերջին պահին դուրս է գալիս սենյակից, կենդանին մինչև վերջին պահը հենց նրան է փնտրում։ Ամերիկացի անասնաբուժը խնդրել է մարդկանց չլքել կենդանիներին։

Понравилась статья? Поделиться с друзьями: