Համալսարանական բժիշկները բարդ վիրահատություն են իրականացրել՝ փրկելով COVID-19-ով վարակված 49 ամյա քաղաքացու կյանքը

Այսօր Համալսարանական հիվանդանոցի բժիշկները հերթական հերոսական վիրահատությունն են իրականացրել: Վիրահատությունը եղել է բարդագույններից և տևել է շուրջ երեք ժամ:

Հիվանդը վարակված է եղել համավարակով և ունեցել է թոքաբորբ, ինչն էլ լրացուցիչ դժվարություն է առաջացրել: Հիվանդը եղել է քառասունինը տարեկան:

Նրան անգիտակից վիճակում փոխադրել են Գորիսի հիվանդանոց: Հետազոտություններով պարզվել է բուժման բարդությունն ու հրապատությունը, որից հետո հիվանդին փոխադրել են Համալսարանական հիվանդանոց:

Հիվանդի մոտ արձանագրվել է զարկերակի պատի արտափքում, որը հազվադեպ երևույթներից է և հանդիպում է 1-ից 5 տոկոս հիվանդների մոտ: Դա գլխուղեղի կաթվածի տեսակներից մեկն է:

Հիվանդության առաջ գալու հիմնական պատճառը արյան բարձր ճնշումն է, ինչպես նաև վատ սովորույթները, իսկ հետևանքը կարող է անդառնալի լինել:

Բժիշկներին հաջողվել է բուժել զարկերակի պատռված պարկաձև անևրիզման՝ փրկելով քառասունինը տարեկան քաղաքացու կյանքը: Այս մասին հայտնում է հիվանդանոցային համալիրի սոցհարթակային էջում տեղադրված տեղեկատվական նյութը:

Понравилась статья? Поделиться с друзьями: