Հայերին սատարելու համար Բաքվում փակել են ռուս գործարարի ադրբեջանական ցանցի մասնաճյուղը

Հայտնի է, որ աշխարհի գիտակից ու հասկացող մարդկանց համակրանքը հայկական կողմի հետ է: Շատերն են հասցրել այս ընթացքում իրենց սոսկ մարդկային աջակցությունը հայտնել հայերի ու նրանց վարած պայքարի նկատմամբ:

Հայտնի է նաև, թե ինչ ցավագին ու խիստ է այդ հարցին նայում ադրբեջանական կողմը: Նրանք ամեն նմանօրինակ դեպքի ժամանակ անցնում են իրենց բնորոշ պատժամիջոցների կիրառմանը:

Նման դեպք է տեղի ունեցել նաև ռուս գործարար Անաստասիա Տատուլովայի հետ, ով, իմանալով ադրբեջանական կողմի կտրուկ ու կատեգորիկ դիրքորոշումը, ամեն դեպքում ռիսկի է դիմել և արտահայտվել է հօգուտ հայերի:

Նա հայտնի «Անդերսոն» սրճարանային մեծ ցանցի տնօրենն ու հիմնադիրն է: Այն բանից հետո, երբ Անաստասիա Տատուլովան հայտարարել է, որ գումարով ու մտքով սատարում է հայ ժողովրդին, ադրբեջանական կողմը Բաքվում փակել է նրա բիզնես ցանցի մասնաճյուղը:

Վտանգելով սեփական բիզնեսն ու փողը՝ Ա. Տատուլովան կանգնել է ճշմարտության կողմը:

Понравилась статья? Поделиться с друзьями: