Հայկոն սեպտեմբերի 3-ին նախատեսել էր հանդես գալ մենահամերգով․ նրա վերջին բացառիկ հարցազրույցը

Պարզվում է՝ վերջերս շատ անժամանակ կյանքին համավարակի պատճառով հրաժեշտ տված Հայկոն այսօր՝ սեպտեմբերի երեքին պատրաստվում էր մենահամերգով հանդես գալ, որը հետպատերազմյան շրջանի նրա առաջին ստեղծագործական աշխատանքն էր։

Նա բոլորովին վերջերս իր մենահամերգի մասին պատմելու համար հյուրընկալել էր Հանրային հեռուստատեսությանը, որի ժամանակ խոստովանել է, որ պատերազմից հետո նա մեծ դժվարությամբ ու ընկերների հորդորով է վերադարձել ստեղծագործական աշխատանքներին։

Երաժիշտը խոստովանել է, որ համերգի համար այնպիսի ծրագիր է մշակվել, որով նպատակ ունի մենահամերգով հանդես գալ նաև Գյումրիում, քանի որ այդ քաղաքը շատ է սիրում։

Համերգի ժամանակ ընտրվել են մեծ թվով սիրային երգեր, իսկ երգչի երգացանկը հարուստ է նման երգերով։ Հայկոյի վերջին հարցազրույցը, որը տեղի է ունեցել մինչ հիվանդանալը, կարող եք դիտել ստորև կցվախ նյութի մեջ։

Հատկանշական է, որ հաղորդումն ավարտվում է Հայկոյի կատարմամբ հնչող շատ գեղեցիկ մեղեդիով, որի հեղինակը ինքը՝ երաժիշտն է։

Понравилась статья? Поделиться с друзьями: