Հայոց փառապանծ բանակին նվիրված երգ. «Շունչը հարազատի». Հայկ Ստվեր

Հայոց փառապանծ բանակի ու զինվորների նկատմամբ այս օրերին բազմապատկված հատուկ սեր, համակրանք ու վստահություն կա, որը հընթացս շարունակաբար ավելի է ընդգծվում՝ պայմանավորված այն աներևակայելի սխրանքով, որ գործում են մեր զինծառայողները սահմանում:

Մեր փառապանծ զինվորներին և բանակին նվիրված նոր երգ է քիչ առաջ իր յութուբյան ալիքում հանրայնացրել Հայկ Ստվեր անունով երգիչը, ով հայտնի է նաև Թավշյա հեղափոխության մասին ներկայացրած իր երգերով:

Նոր երգի խոսքերի ու երաժշտության հեղինակը անձամբ երգիչն է՝ Հայկ Ստվերը: Երգում ներկայացվում է այս պահին էլ դեռևս ընթացքի մեջ գտնվող ու արդեն չորս օր շարունակվող իրադարձությունների նկարագիրը:

Երգը ներկայացված է տեսահոլովակի զուգակցությամբ, որի ռեժիսորը Արման Մելքոնյանն է: Տեսահոլովակը կառուցված է հայկական լեռների, մեծամասամբ Տավուշի տարածաշրջանի պատկերներով: Այստեղ մենք տեսնում ենք մեր պատմական թագավորական դինաստիաների խորհրդանիշ դրոշները, հայկական ամրությունը խորհրդանշող բերդերն ու ամրոցները:

Երգին ու տեսահոլովակին կարող եք ծանոթանալ վարը կցված նյութի մեջ:

 

Понравилась статья? Поделиться с друзьями: