Հայտնիների հրաժեշտը սիրված երգիչ Հայկոյին․ նրանց հույզերն ու ապրումները․ տեսանյութ

Մշակույթի, կրթության և գիտական ոլորտի յուրաքանչյուր կորուստ ցավալի է, դառն ու ափսոսալի։ Այդ կորուստներից հետո պակասում է մշակույթը, որն այնքան շատ է պետք մեզ։

Օրեր առաջ մեծ ու անդառնալի կորուստ ունեցանք․ ռոմանսների Հայկոյի անժամանակ մահը ցնցեց ողջ հայությանը։ Ինչպես հայտնի է վաստակավոր արտիստի մահվան պատճառը Covid19 է եղել։ Տաղանդավոր արտիստի մահվան կապակցությամբ սգացին բոլորը։

Նրա ընկերները շարունակում են կսկիծով, ափսոսանքով լի հրապարակումներն իրենց համացանցային հարթակներում, որտեղ հանրայնացնում են արխիվային լուսանկարներ, պատմում են դեպքեր և կիսվում հիշողություններով, որոնք մի ամբողջ կյանք են և կարոտով  ու հույզերով լի։

Համացանցում տարածվում է մի տեսանյութ, որտեղ հայտնի դեմքերի հույզերն ու ապրումներն են ընկերոջ մահվան հետ կապված։

Նրանցից յուրաքանչյուրը քնքուշ հիշողություններ ունի ընկերոջ մասին, ապրած օրեր, որոնք հավետ կապրեն նրանց հոգում ու սրտում՝ ապրեցնելով իրենց ընկերոջը՝ Հայկոյին։  Տեսանյութը՝ ստորև։

Понравилась статья? Поделиться с друзьями: