Հայտնի լրագրող Արամ Աբրահամյանի ծննդյան օրն է․ ուշագրավ մանրամասներ նրա մասին

Հանրահայտ լրագրող Արամ Աբրահամյանը բոլորում է ծննդյան վաթսուներկու տարին։ Ներկայումս բավականին հեղինակավոր ու կայացած լրագրողը իսկզբանե մասնագիտական բոլորովին այլ գիծ էր ընտրել։

Նա որոշել էր գնալ երաժշտության գծով՝ ընդունվելով Կոնսերվատորիա, սակայն շուտով փոխում է գործունեության ոլորտը՝ տեղափոխվելով լրագրության ասպարեզ։

Իսկ մինչ լրագրության ասպարեզում հայտնվելը նա մի կարճ ժամանակահատված երգեցողություն է դասավանդել Դդմաշենի դպրոցում։

Արամ Աբրահամյանը մեացել է մտավորականների միջավայրում։ Նրա հայրը՝ Լևոն Աբրահամյանը, փիլիսփայության դոկտոր էր։

1992-ից 1994 թվականներին նա եղել է նախագահի մամլո քարտուղարը։ Նա «Ա1+»-ի և «Առավոտ» թերթի գլխավոր խմբագիրն է եղել։ Այժմ էլ ղեկավարում է լրատվական այդ կառույցները՝ վայելելով գործընկերների սերն ու հարգանքը։

Նրա գործընկերներից Գոհար Հակոբյանը, տեղադրելով իրենց լուսանկարներից մեկը, գրել է հետևյալը․ «Սա շատ հին նկար է ու սրա հետ կապված շատ լավ հիշողություններ կան:

Ինչպես այդ օրը, հիմա էլ մեր սիրելի շեֆի, մեր ավագ ընկերոջ, մեր հարազատ-բարեկամի, Առավոտի ընտանիքի գլխավորի՝ Արամ Աբրահամյանի ծննդյան օրն է: Մենք՝ հին ու նոր առավոտցիներս, շնորհավորում ենք Ձեր ծննդյան տոնը ու մաղթում լավագույնը»։

Понравилась статья? Поделиться с друзьями: