Հայտնի լրագրող Թաթուլ Հակոբյանը բացառիկ և ուշագրավ մանրամասներ է հայտնում առաջիկայում Ն․ Փաշինյանի և Ի․ Ալիևի միջև ստորագրվելիք փաստաթղթի մասին

Հանրահայտ լրագրողներից Թաթուլ Հակոբյանը որոշակի մանրամասներ է ներկայացրել Ալիևի հետ Ն․ Փաշինյանի առաջիկա հնարավոր հանդիպման մասին, որի շրջանակներում էլ ինչ-որ փաստաթուղթ է ենթադրվում ստորագրել։

Նա գիտի լուրջ մանրամասներ, սակայն չի հաղորդում որոշ դետալներ, որպեսզի չվնասի առաջիկա բանակցություններին։ Նա վստահաբար նշում է, որ համավարակի հետ կապված նոյեմբերին սպասվող հանդիպումը լինելու է տեսակոնֆերանսի՝ առցանց տարբերակով։

Թ․ Հակոբյանը նշում է, որ իր կարծիքով ստորագրվելիք փաստաթուղթը բավականին նպաստավոր է մեր կողմի համար, եթե հաշվի առնենք, որ մենք պարտվող կողմն ենք։

Թ․ Հակոբյանը շեշտում է, որ ինքը որոշակի հանգիստ է, քանի որ ստերագրվելիք փաստաթուղթը ներկայիս իրավիճակի համար չարյաց փոքրագույնն է։ Թ․ Հակոբյանը նշում է, որ ամեն դեպքում հայկական տարածքով ոչ մի միջանցք էլ չի լինելու, խոսքը վստահաբար ճանապարհի մասին է, ոչ թե միջանցքի։

Թ․ Հակոբյանի բացահայտումներով լի տեսանյութին կարող եք ծանոթանալ ստորև կցված նյութի մեջ։

Понравилась статья? Поделиться с друзьями: