Հայտնի հաղորդավար Վահե Խանամիրյանի ծննդյան օրն է․ ուշագրավ մանրամասներ նրա մասին

Հանրահայտ հաղորդավարներից Վահե Խանամիրյանն այսօր բոլորում է ծննդյան երեսունհինգ տարին։ Վահեն երևանցի է, երևանյան դպրոցում ուսումնառությունը ստանալուց հետո ընդունվել է Թատերական ինստիտուտ՝ այն ավարտելով կինովավերագրողի որակավորմամբ։

2003 թվականից տարբեր հեռուստաընկերություններում աշխատել է որպես հաղորդավար, իսկ տարիներ անց հանրայինում եղել է մի շարք հեռուստանախագծերի մեկնաբան։

Վահեն համագործակցել է տարբեր հայտնի ու նշանավոր հեռուստաընկերությունների հետ, եղել է «Արմենիա» հեռուստաընկերության լրատվական հաղորդման մեկնաբանը։

Վահեն առավել սիրվեց Հանրային հեռուստաընկերության առավոտյան ծրագրի շրջանակներուից, որտեղ նա հանդես էր գալիս Լիլիթ Մուրադյանի ընկերակցությամբ։ Հենց այս նախագծի շրջանակներում էլ նրա ու Լիլիթի միջև հետաքրքիր կապ ձևավորվեց, որը դարձավ ընտանիք։

Վահեն արդեն մի քանի տարի է, ինչ ամուսնացած է Լիլիթ հետ․ նրանք ունեն երկու բալիկներ՝ աղջնակ և որդի։ Վահեն շարունակում է հեռուստահաղորդավարի իր գործունեությունը՝ դարձյալ հանդես գալով տարբեր նախագծերի շրջանակներում։

Понравилась статья? Поделиться с друзьями: