Հայտնի ու սիրված դերասան Հովհաննես Հովհաննիսյանի ծննդյան օրն է․ ուշագրավ մանրամասներ նրա մասին

Այսօր հանրահայտ ու շատերին սիրելի գյումրեցի արտիստ Հովհաննես Հովհաննիսյանի ծննդյան տարեդարձն է․ արտիստը դառնում է հիսունինը տարեկան։ Նա դպրոցական ու մասնագիտական կրթությունը հենց Գյումրիում է ստացել։

Հովհաննես Հովհաննիսյանը ունի նկարիչ-մետաղադրվագողի մասնագիտություն, իսկ այդ ուսումնառությանը զուգահեռ հաճախել է ծննդավայրի Վ․ Աճեմյանի անունը կրող թատրոնի դերասանական կուրսերի, որտեղ էլ լուրջ դերասանական հաջողությունների է հասել՝ ձեռք բերելով հայտնիություն։

Դերասանի մասնագիտություն ստանալուց հետո Հովհաննեսն աշխատել է Կապանի թատրոնում։ Կապանի թատրոնից հետո տեղափոխվել է Գյումրի՝ աշխատելով տեղի թատրոնում։ Իր մասնագիտական կարողությունների շնորհիվ բազմաթիվ դերերի առաջարկներ է ստացել՝ կերտելով շուրջ յոթանասուն կերպարների։

Հ․ Հովհաննիսյանը Գյումրիում զբաղվում է նաև դասախոսական գործունեությամբ։ Նրան շնորհվել է վաստակավոր արտիստի կոչում։

Հովհաննեսին շատերը ճանաչել ու սիրել են իր հումորային մանրապատումների շնորհիվ, որոնց շրջանակներում նա իր գործընկերների հետ ներկայացնում էր Գյումրու կոլորիտային միջավայրը, մարդկանց։

Понравилась статья? Поделиться с друзьями: