Հայտնի ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի ծննդյան օրն է․ ուշագրավ մանրամասներ նրա մասին

Հայ լրագրության ոլորտում հանրահայտ ու վառ կերպար է Գագիկ Շամշյանը, ով այսօր նշում է ծննդյան տարեդարձը։ Նա երբեմն տեսանյութեր է տեղադրում, որոնցից հասկանալի է դառնում, որ ապրում է փոքրիկ շան հետ, որին շատ է սիրում։

Նա տարիներ շարունակ անմրցակից ֆոտոլրագրող է, ով ամենից օպերատիվ ու հավաստի տեղեկություններն է հաղորդում ճանապարհային երթևեկության պատահարներից՝ միաժամանակ կարողանալով արդյունավետ համագործակցել տարբեր կարևոր կառույցների ներկայացուցիչների հետ։

Ֆոտոլրագրողը, քչերը գիտեն, որ ունեցել է բավականին բարդ մանկություն։ Նա մեծացել է մանկատանը։ Ավելի հասուն տարիքում փորձել է բռնել կայացման ուղին։

Իր հարցազրույցներից մեկի ժամանակ Շամշյանն անկեղծորեն խոստովանել է, որ կայացման համար իրեն օգնության ձեռք է ժամանակին մեկնել ժամանակի ազդեցիկ քաղաքական գործիչներից մեկը՝ Վանո Սիրադեղյանը։

Տարիներ շարունակ զբաղվելով ֆոտոլրագրությամբ՝ Գ․ Շամշյանն օպեատիվության և պրոֆեսիոնալիզմի այնպիսի նշաձող է սահմանել, որին շատ դժվար է հասնելը։ Նա ոլորտում շարունակում է մնալ բացարձակ առաջատարը։

Понравилась статья? Поделиться с друзьями: