Հավելյալ սննդի կարևորությունը երեխայի կյանքի առաջին 6 ամիսներին

Կյանքի առաջին վեց ամիսների ընթացքում երեխան պետք է ուտի  կրծքի կաթ:

Մոր կաթը  հնարավոր  է փոխարինել միայն կաթնախառնուրդով: Երեխայի հիմնական սնունդը մինչև 12  ամսական  մայրական կաթն է: Երբ փոքրիկը դառնում  6 ամսական, փոխվում են նրա պահանջները, զարգացումն ավելի է արագանում, այդ պատճառով անհրաժեշտ է լինում կրծքի կաթին զուգահեռ տալ նաև կողմնակի սնունդ:

Սակայն փոքրիկին այդ տարիքում պետք է  մատուցել քիչ քանակությամբ սնունդ՝ 1-2 գդալ: Կարևոր է  սննդի թարմությունը, օգտակար լինելը, սկզբում ցանկալի է հարված կամ տրորված մատուցել, ոչ մեծ կտորներով: Ցանկալի է սկսել բանջարեղեններից (դդում, դդմիկ, ծաղկակաղամբ, գազար և այլն), ժամանակի ընթացքում կարելի միքսել հաճելի բանջարեղենները՝ ավելի ախորժելի համ ստանալու համար: Ընթացքում սնունդը կարելի է փոփոխել, ավելացնել տարբեր հացահատիկներ ( հնդկաձավար, կորեկաձավար, բրինձ, ցորեն ), մրգեր, հատապտուղներ, ձու, թռչնամիս և այլն:

Ամեն օր կարելի է տարբեր  սնունդ մատուցել փոքրիկին, զանազան մթերքներով: Կարելի է մատուցել առավոտյան ժամերի՝ հասկանալու համար երեխայի ռեակցիան այդ մթերքի հանդեպ:

Պետք է ստուգել նաև ալերգիա պարունակող մթերքների հանդեպ երեխայի ռեակցիան, որպեսզի բարդություններ չառաջանան:

Понравилась статья? Поделиться с друзьями: