Հարություն Մովսիսյանի ծննդյան օրն է

Լեգենդար դարձած արտիստներից Հարություն Մովսիսյանն այսօր բոլորում է ծննդյան յոթանասուն տարին։ Նա տարիներ շարունակ իր տաղանդավոր ու փայլուն դերասանական խաղով բարձր մակարդակի վրա է պահել մեր երկրի դերասանական արվեստը։

Հ․ Մովսիսյանն իր դերասանական վարպետությունը ստացել է մեկ այլ լեգենդար թատերական գործչի՝ Վարդան Աճեմյանի արվեստանոցում։ Դեռ վաղ տարիքից հանդես է եկել լուրջ ֆիլմերում՝ հանրահայտ դերասանների կողքին։

 

Հարություն Մովսիսյանին հիմա կարելի է տեսնել տարատեսակ հեռուստատեսային նախագծերում, ֆիլմերում ու սերիալներում։ Նա կերտել ու կերտում է տիպային ու կոլորիտային կերպարներ, որոնք բարձրացնում են ցակնացած ֆիլմի ռեյտինգ ու դիտողականություն։

Հարություն Մովսիսյանն ամուսնացած է։ Նա ունի մեկ դուստր ու մեկ որդի։ Հարություն Մովսիսյանի կինն ու ինքը՝ դերասանն էլ վերջին տարիներին որոշակի առողջական խնդիրներ են ունեցել։

Դերասանը կարողացել է հաղթահարել առողջական խնդիրները և նկարահանման հրապարակ վերադառնալ։ Հ․ Մովսիսյանն իր մասնագիտական գործունեության ընթացքում խաղացել է ավելի քան հարյուր հիսուն դերեր։

Понравилась статья? Поделиться с друзьями: