Նրբահամ ու անասելի հեշտ, մատչելի մթերային բաղադրիչներից ստացվող այս թխուկի ստացման համար հարկավոր է ձեռքի տակ ունենալ.
Փափկած կարագը տրորել, տրորած մասսային շաքար ավելացնել՝ շարունակելով տրորելը: Հետո հավկիթ լցնել՝ բերելով միասեռության, ապա նաև՝ մյուս մթերային բաղադրիչները:
Ալրային բաղադրիչի հավելումով ստացվում է խորիզատիպ մասսա: Այս մասսան հարկ է փոխադրել ցելաֆոնե տոպրակի մեջ ու քսան րոպեի չափ տեղադրել սառնարանում:
Սառած խմորային մասսան տափակավուն տեսքի բերելուց հետո բաժանում ենք քսան համահավասար մասերի:
Ամեն մասից կլորավուն գնդիկ ենք ստանում, քիչ տափակացնում, տեղավորում թղթեպատ տարայի մեջ: Լայնաբերան կտրիչով կամ դանակով յուրաքանչյուր տափակավուն գնդիկի վրա ուղղահայաց գծեր ենք քաշում այնպես, որ փոքրիկ քառակուսիներ ստացվեն:
Գնդիկները մի լավ հավկիթապատելուց հետո տասներկուսից տասնչորս րոպե տևողությամբ թխում ենք միջին ջերմության պայմաններում:
Ըստ նախասիրության թխուկները կարելի է շաքարափոշով պատել, կարելի է և՝ ոչ: