Հզոր կատարում, որն անհնար է լսել առանց փշաքաղվելու և արցունքների. պարզապես վայելել է պետք

Տասնիննամյա Էդգարը մասնագիտությամբ զոդող է: Նա գյումրեցի է և հոր հետ զբաղվում է մասնագիտությամբ ավտոսերվիզում՝ զուգահեռ ժամանակ տրամադրելով նաև սիրելի ու հարազատ երգին և երաժշտությանը:

Թեև Էդգարի մանկությունն անցել է Ռուսաստանում, այնտեղ դժկամությամբ գնացել է երաժշտական դպրոց, նվագել է ակորդիոն՝ ստանալով երաժշտական կրթություն:

Զոդելն ու մեքենաներ նորոգելը Էդգարը ժառանգել է հայրական կողմից, իսկ երգելը՝ մայրական կողմից: Նրա երգի մշտական զուգընկերը մանկության տարիներին հենց մայրն է եղել:

Իքս ֆակտոր երաժշտական նախագծում Էդգարը հայտնվել է ընկերուհու պնդմամբ. հենց նա է լրացրել հայտադիմումը: Կատարելով ռուսական «Քաղաքը, որ չկա» հրաշալի, միևնույն ժամանակ կատարման տեսանկյունից բավականին բարդ երգը՝ Էդգարը հիացնում է ոչ միայն հանդիսատեսին, այլև ժյուրիի բոլոր անդամներին՝ արժանանալով բուռն ու ջերմ ծափահարությունների:

Հատկանշական է, որ Էդգարի երաժշտական կատարման կարողություններն ուղի համեմատական են նրա հումորին. երիտասարդը բոլոր հարցերի պատասխանները համեմում էր հումորային մեկնաբանություններով:

Понравилась статья? Поделиться с друзьями: