Հիանալի լուր․ աջակցություն կտրամադրվի ևս մի քանի ոլորտի

Կառավարությունը հիանալի որոշում է կայացրել։ Այսուհետ օգնության ձեռք է մեկնում ևս մի քան ոլորտների աշխատակիցներին՝ կորոնավիրուսյան ախտի համավարակային իրավիճակի պատճառով տուժածներին։

Այս հիանալի որոշումը վերաբերելու է մանածագործներին, փայտի մշակողներին ու փայտային նյութից արտադրանքներ պատրաստողներին, բացառությամբ կահույքագործերին, թղթի և թղթային ապրանքի արտադրողներին, ռետինային ու պլաստմասից ապրանքներ արտադողներին, համակարգչային և էլեկտրոնային վերանորոգումներ իրականոցներին, էլսարքեր արտադրողներին, ձեռնարկատիրական գործունեությանն աջակցողներին, համակարգչային ու կենց․ տեխնիկա վերանորոգողներին և ֆիզառողջություն պահպանողներին։

Հրաշալի նորությունը հայտնել է նաև սոցապ նախարար Զարուհի Բաթոյանը՝ նշելով՝ դիմում կարելի է լրացնել հունիսի վեցից՝ ընտրելով աջակցման ութերորդ ծրագիրը։

Հիանալի է պարզապես այս ծանր համավարակային իրավիճակում կառավարությունը շարունակում է մտածել մեր մասին՝ աջակցության հերթական ծրագրերը ներկայացնելով։ Թեպետ աջակցությունը մեծ չէ, բայց միևնույնն է, խոցված իրավիճակում դա էլ է զգացվում ու օգնում որոշ բացերը լրացնելու հարցում։

Понравилась статья? Поделиться с друзьями: