ՀՀ Վաստակավոր արտիստ, դերասան Բաբկեն Չոբանյանի տարեդարձն է. նա այժմ գտնվում է ճակատում

Այսօր սիրված ու հայտնի արտիստ Բաբկեն Չոբանյանը բոլորում է ծննդյան քառասուներեք տարին, սակայն նրա ծննդյան տարեդարձը նախորդ տարեդարձներից էականորեն տարբերվում է: Նա այսօր ներգրավել է ճակատագրական և կարևոր մատերի մեջ՝ կանգնելով մեր սահմանը պահողների կողքին:

Բաբկենը ծնունդով գյումրեցի է: Գյումրու թիվ յոթ միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո նա եկել է Երևան՝ ընդունվելով գեղարվեստա-թատերական ինստիտուտը:

Դերասանական ուսումնառությանը և ապա նաև գործունեությանը զուգահեռ՝ Բ. Չոբանյանը նաև որպես հաղորդավար է աշխատել տարբեր հեռուստաընկերություններում:

Նրա առանձնահատուկ ու տարբերվող ձայնը չենք կարող շփոթել ուրիշ ոչ ոքի ձայնի հետ: Նա նաև բեմական խոսք է դասավանդել:

Բաբկեն Չոբանյանն ունի երկու տղա՝ Արամը և Սամվելը: Նրա տղաներն անհամբերությամբ սպասում են հայրիկի վերադարձին, ինչպես բոլորը:

Շնորհավորելով տաղանդավոր արտիստի ծննդյան տարեդարձը՝ մաղթենք շուտափույթ ու հաղթանակած վերադարձ մյուս բոլոր սահմանի պահապան մեր քաջ և ուժեղ տղաների հետ միասին:

Понравилась статья? Поделиться с друзьями: