Հոր և դստեր հուզիչ պարը․ Տիգրան Ասատրյանը հուզիչ տեսանյութ է հրապարակել

Տիգրան Ասատրյանը, ապրելով ամերիկյան հայաշատ միջավայրում, իր շուրջը կարողացել է համախմբել շատերին։ Տիգրանն արտերկրում կարողանում է իր երաժշտական կատարումներով ու ներկայությամբ համախմբել ու միավորել տեղաբնակ հայերին։

Տիգրան Ասատրյանը հայկական հարսանիքների ամենից սպասված ու սիրելի հյուրն է, ով մշտապես հանդես է գալիս հետաքրքիր ու ոգևորիչ կատարումներով՝ ոգի ու հայկական շունչ հաղորդելով տոնական միջոցառմանը։

 

Տիգրան Ասատրյանի անունով գործող հարթակում տեղադրվել է տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է դստեր հարսանեկան արարողության ժամանակ հայրը պարում ամուսնացող դստեր հետ, իսկ պարն իր երգով գեղեցկացրել ու զարդարել է հենց Տիգրան Ասատրյանը։

Երգում հոր անունից հայրական տնից հեռացող աղջկան բախտավորության և երջանկության բարեմաղթանքներ են ուղղվում, հուզիչ խոսքեր են ասվում։

Տիգրան Ասատրյանի կատարման ներքո հոր ու դստեր հուզիչ պարը ներկայացնող հուզիչ տեսանյութը կարող եք դիտել վարը կցված նյութի մեջ։

Понравилась статья? Поделиться с друзьями: