Հուզիչ երգ նվիրված զինվորին․ Սոնա Շահգելդյան «հողն ի ավետյաց»

Սոնան սև ու սպիտակ հոլովակ է ներկայացրել, որը կոչվում է «Հողն իմ ավետյաց»։ Երգը պատմում է զինվորների հերոսությունների, անարդարության մասին։ Նա իր հրաշալի վոկալով մեծ ուժ է կարծես փոխանցում։ Օպերատորն է Արթուր Մանուկյանը, մոնտաժն է արել Ռոման Սաղաթելյանի։

Գործիքավորումը՝ Հմայակ Բալեյանի։ Պրոդյուսերն է Սոնայի քույրը՝ Անահիտ Շագելդյանը։ Երգը հերոս Արտակ Ենքսյանին է ձոնված և իհարկե բոլոր քաջերին։ Անչափ հուզառատ է ստացվել և գեղեցիկ ձոն է։ Երգի վերջում հավատը կա, որ մի օր Արցախը կձուլվի անբիծ հայրենիքին։ Հայտնիներից շատերը անհատական երգեր նվիրեցին մեր հերոսներին, նմանօրինակ ձևով արտահայտելով իրենց հարգանքը։

Ցավալի շրջապտույտների մեջ ենք, սակայն պետք է շարունակենք մեր հարգանքը արտահայտել մեր հերոսների հանդեպ։ Յուրաքանչյուրս մեր չափերի մեջ, մեր մասնագիտության մեջ, մեր երկիրը շենացնելու մեջ։

Միայն էդպես կարող ենք Արցախին հետ բերելու ճամփեն բռնել, որն նպատակ է։

Понравилась статья? Поделиться с друзьями: