Հուզիչ կադրեր Փարիզից. ծափերի ներքո Ֆրանսիան հրաժեշտ տվեց լեգենդին․ տեսանյութ

Օրեր առաջ կյանքին հրաժեշտ տվեց ֆրանսիացի աշխարհահռչակ դերասան Ժան Պոլ Բելմոնդոն։ Դերասանի կորուստը սգացին աշխարհի գրեթե բոլոր երկրներում։

Նրա մասնակցությամբ ֆիլմերը սպասված էին և ունեին բարձր դիտողականություն։ Դերասանի վառ աստղը երբեք չմարեց, անգամ հիմա, երբ ֆիզիկապես չկա։ Ժան Պոլ Բելմոնդոն կյանքից հեռացավ պատկառելի տարիքում․ նա 88 տարեկան էր։

Աշխարհահռչակ դերասանը հեռացավ իր հետ տանելով հասարակության մեծ սերը դեպի իր անձը և դեպի իր դերասանական կարիերան, սակայն թողեց անսպառ հիշողություններ։ Ֆրանսիական լրատվականները հանրայանցրել են պաշտոնական մի տեսանյութ, որտեղ դերասանին վերջին հրաժեշտը տվեցին։

Կազմակերպվել է բարձր մակարդակի հրաժեշտի միջոցառում, որին ներկա են եղել երկրի նախագահը, բազմաթիվ արվեստագետներ, քաղաքական և հասարակակակն մի շարք գործիչներ։

Դերասանի երկրպագուները առավոտից ծաղիկներ են տարել նրա տան մոտ և հավաքվել փողոցներում, որպեսզի վերջին հրաժեշտը տան սիրելի դերասանին։ Նրանք ծափերի ներքո հրաժեշտ տվեցին լեգենդին։ Հուզիչ տեսանյութը՝ կից։

Понравилась статья? Поделиться с друзьями: