Հռիփսիմե Հակոբյանը հրապարակել է «Baby Shower»-ի առաջին կադրերը․ ահա թե ինչպիսի տեսքով է ներկայացել երջանիկ կարգավիճակում գտնվող մայրիկը

Հռիփսիմե Հակոբյանը և Մարտին Մկրտչյանը սպասում են իրենց 2-րդ որդու աշխարհ գալուն։

Երգչուհին սոցհարթակում տարածել էր կադրեր, որտեղ երևում էր, թե ինչպես է ընտանիքը պարզել 2-րդ երեխայի սեռը։

Երջանիկ կարգավիճակում գտնվող մայրիկը ցանկացել է դուստր ունենալ, իսկ հայրիկը՝ որդի։ Բայց իհարկե երջանիկ մայրիկը չի տխրել երկրորդ որդի ունենալու կապապկցությամբ։

Ընտանիքն ապրում է Ամերիկայում և ինչպես ընդունված է այդ երկրում, հղիության վերջին ամիսներին մայրիկը կազմակերպում է միջոցառում, որը կոչվում է «Baby Shower»:

Միջոցառմանը հրավիրվում են հարազատներ, ընկերներ և ապագա երեխայի և մայրիկի համար նվերներ ու անակնկալներ մատուցում։

Երգչուհու կազմակերպած միջոցառմանը ներկա են եղել հայ հայտնիներ, որոնք բնակվում են ԱՄՆ-ում և այդ ընթացքում մտերմացել են ինչպես հարազատներ։

Հռիփսիմեն հանրայնացրել է միջոցառման 1-ին կադրերը, որտեղ երևում, որ օրը անսահման գեղեցիկ է եղել կազմակերպված և հյուրերը հիանալի ժամանակ են անցկացրել։

Երգչուհուն և իր ընտանիքին արդեն հասցրել են շնորհավորել բազմաթիվ օգտատերեր և հանդեսղ եկել բարեմաղթանքներով։ Ցանկանում ենք բալիկին առողջ ծնունդ և խաղաղ մանկություն։

Понравилась статья? Поделиться с друзьями: