Հրապարակվել է Հերոս Տղերքին նվիրված բացառիկ հզոր երգն ու տեսահոլովակը

Շաբաթներ առաջ հայկական շոու բիզնեսի մի քանի հայտնի ներկայացուցիչներ ակնարտային ձևով իրենց երկրպագուներին տեղեկացրին, որ շուտով նորություն է սպասվում գեղեցիկ ու բացառիկ ստեղծագործության տեսքով, որն ամենակարևորի մասին է:

Երգն իր տեսահոլովակով ի վերջո հանրայնացվեց ամենից կարևոր տոնի՝ Անկախության տոնի օրն ու այդ առիթով:

Երգը նվիրվել է ամառային տավուշյան դեպքերի ժամանակ հերոսաբար ընկած հզոր տղերքի թանկ հիշատակին: Երգի խոսքերն ու երաժշտությունը Ռաֆֆի Ալթունյանինն է:

Երգում իրենց մասնակցությունն են բերել տարբեր սիրված երգիչներ, որոնք տեսահոլովակում տարբեր կերպավորումներ են ստացել:

Արամ MP3-ն կերավորում է ռազմաճակատում զինվորի չափ կարևոր դեր ունեցող բժշկի դերը:

Մյուս երգիչները զինվորական տարբեր կոչումներ ունեցող և գործառույթներ իրականացնող անձիք են, որոնք տեսահոլովակի ընթացքում իրենց գործն են անում: Երգը լի է կամքի, հավատի ու հայրենիքի հանդեպ անսահման սիրո արտահայտությամբ:

Հերոս տղերքին նվիրված հզոր երգն ու գեղեցիկ կատարումը բերված է վարը:

 

Понравилась статья? Поделиться с друзьями: