Մահացել է Կարեն Դեմիրճյանի կինը․ բացառիկ մանրամասներ․ արխիվային տեսանյութ

Կյանքից հեռացել է Կարեն Դեմիրճյանի կինը՝ Ռիմա Դեմիրճյանը։ Օրերս տիկին Դեմիրճյանի մոտ առողջության կտրուկ վատթարացում էր գրանցվել։

Նրան տեղափոխել էին «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Ցավոք սրտի, ժամեր առաջ Ռիմա Դեմիրճյանը մահացավ։ Նա ութսունութ տարեկան էր։ Տիկին Դեմիրճյանը երկար տարիներ դասախոսել է Պոլիտեխնիկական համալսարանում։

Նա զբաղվում էր «Կարեն Դեմիրճյան» բարեգործական հիմնադրամի տնօրինությամբ։ Ներկայացնում ենք մի արխիվային տեսանյութ, որտեղ Ռիմա Դեմիրճյանը զրուցում և պատմում է ամուսնու մասին՝ հայտնելով բացառիկ մանրամասներ։

Խոսել է ամունու կատարած ներդրումների, նրա հայրենասիրության և մի շարք բարեգործությունների մասին, նաև պատմել է այնպիսի գործերի մասին, որոնք այդպես էլ չհասցրեց կատարել կամ հանգամանքների բերումով կիսատ մնացին։

«Կարենը բոլոր հասակներում ընկեր էր։ Որ դուք տեսնեիք թոռնիկներիս հետ ինչ խաղընկեր էր։ Տանը մոռանում էինք, որ Հանրապետության 1-ին դեմքի հետ ենք շփվում»,- կարոտով լի աչքերով ասում է և ժպտում տիկին Ռիման։ Զրույցի մանրամսները կարող եք դիտել ստորև կցված արխիվային տեսանյութում։

Понравилась статья? Поделиться с друзьями: