Մահացել է հանրահայտ ու սիրված դերասանի կինը․ մանրամասներ

Հայտնի է դարձել, որ կյանքից հեռացել է հանրահայտ ու սիրված դերասաններից մեկի՝ Վախթանգ Կիկաբիձեի տիկինը։

Նրանք միասին անցել են կյանքի շատ հետաքրքիր ու բազմաշերտ վաթսուն տարի։ Իրինան ութսուներեք տարեկան էր։ Վախթանգի և Իրինայի սիրո պատմությունը շատ հետաքրքիր կերպով է հյուսվել։

Իրինան եղել է բալետի պարուհի։ Այնքան է սիրահարված եղել Վախթանգին, որ իր վեց տարեկան երեխայի հետ տեղափոխվել է Վախթանգի հետ ապրելու՝ հրաժարվելով պարուհու իր կարիերայից։

Զույգը միավորվելու որոշում է կայացրել Ամերիկայում։ Նրանց սիրո պատմությունը կապված է պատմական հայտնի մի իրադարձության հետ։

Վախթանգն ու Իրինան հյուրախաողերով գտնվելիս են եղել Ամերիկայում, երբ հայտարարվել է նախագահ Ջոն Քենեդիի սպանության մասին։

Իրինան այնպես է տպավորվել այդ տեղեկությամբ, որ սկսել է լաց լինել, իսկ Վախթանգը, որ այդ ժամանակ Իրինայի կողքին է գտնվել, նրան գրկել ու էլ չի թողել։

Понравилась статья? Поделиться с друзьями: