«Մայրիկի փոքրիկ օգնական»․ Սիրուն Մինասը որդու 2 ամսականի առիթով լուսանկար է հրապարակել

Երեկ լրացել է Սիրուն Մինասի փոքրիկ բալիկի՝ Վարդանի երկու ամսյա հոբելյանը: Այդ տոնական առիթով մայրիկը հրապարակել է որդու լուսանկարը մանկական սայլակի մեջ՝ կից գրելով. «Մայրիկի փոքրիկ օգնական»:

Լուսանկարում փոքրիկ Վարդանը հանգիստ քնած է իր մանկական սայլակում՝ ձեռքին բաց գույնի փափուկ խաղալիք Արջուկ:

Մինասն ու Ռաֆայելն իրենց փոքրիկի քառասուն օրականը նշանավորել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում օրհնություն ստանալով: Որդու երկու ամսականի առիթով զույգը դեռ ոչ մի արտակարգ միջոցառում չի կազմակերպել:

Երիտասարդ ու գեղեցիկ վիրաբույժը հաճախ է իր էջում արտահայտում իր սերը փոքրիկ տղայի հանդեպ: Նա այն սիրված հայտնի դեմքերից է, ով չի խուսափում որդու լուսանկարը հանրայնացնելուց, նրա դեմքը ցուցադրելուց:

Մինասի որդին՝ Վարդանը, հասցրել է սիրվել Մինասի էջի հետևորդների կողմից: Մայրիկի սիրառատ հրապարակումներին էջի հետևորդները ջերմորեն են արձագանքում:

Նրանք գրում են, որ փոքրիկ Վարդանը շատ լավն է, կյանքի կտոր է:

Понравилась статья? Поделиться с друзьями: