Մարտ Բաբայանի և Աֆինայի երգը մեծ սիրով է ընդունվել. բաց չթողնեք

Մարտ Բաբայանը շոու-բիզնեսյան ասպարեզում միառժամանակյա պասիվությունից հետո վերադարձել է ակտիվ ստեղծագործական շրջափուլ: Նա նորից նոր երգ է ներկայացրել, որն այս անգամ դուետային կատարում է:

Մ. Բաբայանը հանդես է եկել Աֆինայի հետ՝ կատարելով նոր «Жар птица» վերնագրով երգ: Երգի երաժշտությունը հեղինակել է անձամբ Մարտ Բաբայանը: Խոսքերը պատկանում են Կամետա Բերսանովային: Երգը, ինչպես Մ. Բաբայանի մյուս կատարումների դեպքում, այս անգամ ևս ռուսերենով է:

Հոլովակը մշակել է Վիտալի Սուվորովը: Այն գլխավորապես կառուցված է անիմացիոն սկզբունքով՝ մշակված լուսանկարների, հետաքրքիր կոլաժների հիման վրա: Լուսանկարներով ստեղծվել է երգին համահունչ սիրային պատմության պատկերը:

Երգը գնչուկան էլեմենտներ պարունակող հետաքրքիր ստեղծագործություն է, որը սիրո մասին է: Եթերային սիրելի էակի մասին է ստեղծագործությունը: Այն շատ ջերմ ու ռիթմիկ նոտաներ ունի և բարձրացնում է ունկնդրի տրամադրությունը, առաջացնում է պարելու ցանկություն:

Մարտ Բաբայանի և Աֆինայի այս հրաշալի կատարումը կարող եք վայելել ստորև:

 

Понравилась статья? Поделиться с друзьями: