Մենք չենք պարտվել, թամբալությունն է մեր պարտվել․ գնդապետ Ալեքսան Մինասյան

Գնդապետ․ Ալեքսան Մինասյան․ մենք ուղղակի պատրաստ չէինք դիմավորելու իրենց մեր ծաղիկներով։ Անգամ, եթե բանկ են ուզում գրավել, եթե ներսի անվտանգությունը անպատրաստ է, նրանք գրավում են։ Ինքս տեսա, նկատեցի, մենք նախ ինժեներական պատրաստություն չունեինք։

Նահանջի մարտավարություն էլ մենք չենք վարել։ Դա էսօրվա խնդիր չի, դա 94թվից հետո պիտի լիներ։ Ոգիի մասով շշմելու էր տղաների ոգեպնդումը։ Հերոս էին նաև նրանք, որ ընդամենը գալիս էին զինվորի ափսեն լվանալու, իրենք էլ էին հերոսներ։ Չէր կարելի փորձառուներին տեսադաշտից հանել ներքին բարոյահոգեբանական կոնֆլիկտների պատճառով։ Մենք ներել, հասարակ ներել չենք կարողանում իրար։

Մենք անընդհատ նետում ենք ուրիշի վրա այն, ինչ չենք անում։ Չենք պատրաստվել, տղաները գալիս էին ասում էին անգամ որսորդական գիշերային դիտման սարք չունենք։

Առանց էդ սարքերի, անհնար է դիմացը տեսնել, որ մեքենայով գնաս ձորը չընկնես։ Բայց նույնիսկ այդ դեպքում մենք չենք պարտվել, թամբալությունն է մեր պարտվել։

Понравилась статья? Поделиться с друзьями: