«Մերի՛, Նառան է վարչապետի աշխատակազմից, վարչապետի պատվիրած ժամացույցը եկա՞վ»․ Աննա Հակոբյանը՝ տաքսու վարորդի պատմածի մասին

Հայտնի է, որ այս օրերին տարաբնույթ խոսակցություններ են շրջում վարչապետի ընտանեկան ունեցվածքի մասին: Տարատեսակ միֆային խոսակցություններ, նույնիսկ արտերկրից դղյակների լուսանկարներ են հայտնվում տարբեր կայքերի լրատվական էջերին:

Այսօր վարչապետի տիկինը հետաքրքիր սոցցանցային գրառում է արել՝ պատմելով իրենց ընտանիքի անունից շրջող մի խոսակցության մասին, որից իրենցից ոչ ոք տեղյակ չէ:

Ա. Հակոբյանը գրել է, որ իրեն մի տարօրինակ խոսակցության մասին են պատմել, որը տեղի է ունեցել մի տաքսիում: Մի կին, նստելով տաքսի, հեռախոսազրույց է ունեցել ոմն Մերիի հետ՝ ներկայանալով որպես վարչապետի աշխատակազմի Նառա:

Նառա ներկայացող կինը հարցում է արել վարչապետի համար պատվիրված հատուկ ժամացույցի մասին՝ անպայմանորեն շեշտելով գումարը՝ 35 հազար դոլար կամ եվրո: Ապա ասել, որ մարդ կուղարկի գումարը փոխանցելու համար:

Նառա ներկայացող կինը հարցում է արել վարչապետի համար պատվիրված հատուկ ժամացույցի մասին՝ անպայմանորեն շեշտելով գումարը՝ 35 հազար դոլար կամ եվրո: Ապա ասել, որ մարդ կուղարկի գումարը փոխանցելու համար:

Понравилась статья? Поделиться с друзьями: