Նանան ուրախ և ռիթմիկ երգ է ներկայացրել․ «Քեֆիս չափ չկա»

Նանան, որ հայկական երգարվեստի ոլորտում հայտնի է որպես ռաբիս երաժշտության թագուհի, հաճախ է հանդես գալիս ռազիս նոր երգերի մատուցմամբ։ Երգչուհին ունի իր երգարվեստի սիրահարների մի որոշակի շրջանակ։

Նանայի երգարվեստի սիրահարներին այսօր երգչուհու կողմից նոր գործ է մատուցվել։ Երգը բավականին ուրախ և ռիթմիկ է։ Երգն ունկնդրելիս միանգամից հասկանալի է դառնում, որ այն մատուցվել է տոնական արորողությունների, շնորհավորելու  առիթների ժամանակ կատարելու համար։

Երգում մինչև լույս քեֆ անելու, լավ տրամադրության մասին է երգվում։ Երգի երաժշտությունն ու խոսքերը հեղինակել է Արմեն Խլղաթյանը։ Երգին կից մատուցվում է նաև տեսահոլովակ։ Տեսահոլովակի կադրերում հիմնականում երգչուհին է՝ երգի երաժշտությունը հնչեցնող երաժիշտների հետ միասին։

Տեսահոլովակը մեծ մասամբ նկարահանվել է բարձրության վրա՝ տանիքում, իսկ ռեժիսորը Նարեկ Խաչատրյանն է։ Նանայի ներկայացրած նոր, ուրախ և ռիթմիկ երգը կարող եք լսել ստորև բերված նյութի մեջ։

Понравилась статья? Поделиться с друзьями: